Main Menu

Armenian

Տեղեկություն հայերեն խոսացող հաճախորդների համար

Հանձնառու լինելով ընծայել բացառիկ հաճախորդի սպասարկություն, SDG&E-ն հաճույքով տեղեկություններ է առաջարկում հայերեն լեզվով:

Այս ներկրելի էլեկտրոնային հրատարակություններով իմացեք, թե ինչպես կարող եք փող խնայել, էներգիա խնայել, և ապահով մնալ բնական գազի և էլեկտրականության մոտ: Սեղմեք ներքևում գտնվող որևէ խորագրի վրա՝ ձեր ընտրած նյութը ներկրելու համար: Ձեզ անհրաժեշտ կլինի PDF ընթերցող ծրագիր, ինչպիսին է Adobe Acrobat-ը, որպեսզի բացեք և ընթերցեք նյութերը: Եթե ուզում եք, որ Adobe Acrobat-ը տեղադրվի ձեր համակարգիչում, նրա անվճար տարբերակը կարող եք գտնել այստեղ:

35% Զեղչ – CARE-ի դիմումնագիր

CARE-ում (Էներգիայի Կալիֆորնիայի Այլընտրանքային Դրույքներ) գրանցված հաճախորդները գազի և էլեկտրականության ամսական հաշվեցույցերի վրա ստանում են 35% դրույքային զեղչ: Այս ծրագրի համար որակավորումը հիմնվում է ընտանիքի չափսի և եկամտի մակարդակի վրա:

Բնական Գազի և Էլեկտրականության Ապահովությունը Տանը գրքույկ

Էներգիայի մոտ գտնվելիս ձեր ապահովության օգտակար լինելը կարևոր է SDG&E-ում գտնվող յուրքանչյուր անձի համար: Այս գրքույկը պարունակում է ապահովության խորհուրդներ և կարևոր տեղեկություններ, որոնք պետք է իմանաք՝ ձեր տան մեջ և նրա շուրջ բնական գազի և էլեկտրականության մոտ ապահով մնալու վերաբերյալ:

SDG&E -ի բոլոր ծրագրերի և ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկություններ ձեզ են ընծայվում մեր լեզուների հրատապ գծի միջոցով: Պարզապես զանգահարեք 1-800-411- SDGE հեռախոսի համարով: Երբ հաճախորդի սպասարկման ներկայացուցիչը հայտնվի գծի վրա, նշեք ձեր լեզուն կամ նախասիրությունը և մի վկայված երրորդ կողմի թարգմանիչ կբերվի հեռախոսագծի վրա, որպեսզի օգնի: